«Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման հակառակորդները Գումաթի գյուղում անց են կացրել հերթական բողոքի ցույցը
«Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման հակառակորդները Գումաթի գյուղում անց են կացրել հերթական բողոքի ցույցը

«Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման հակառակորդները ավանդական աղմուկի ցույց են կազմակերպել Գումաթի գյուղում: Նրանք բողոքն արտահայտել են հարվածելով երկաթե արգելապատնեշներին և գոռոցներով:

«Ռիոնի կիրճի պաշտպաններ» շարժումը, իրենց գործողությունների ծրագիր է անվանում, ՀԷԿ-ը կառուցող «Էնկա» շինարարական ընկերության աշխատանքի խոչընդոտելը:

Հանրահավաքի կազմակերպիչների խոսքով, իրենք վերահսկում են Ռիոնի կիրճի բոլոր մուտքերը և թույլ չեն տա շինարարական ընկերության տրանսպորտային միջոցներին և աշխատակիցներին տեղաշարժվել կիրճում:

«Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ ցույցի կազմակերպիչները ասում են, որ բողոքի ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն վերացնի Գումաթիում տեղադրված երկաթե արգելապատնեշները: Ռիոնի կիրճում բողոքի ակցիան շարունակվում է արդեն 225 օր: