«Նամախվան ՀԷԿ»-ի հակառակորդների ցույցի մասնակիցները վաղը մայրաքաղաքից կտեղափոխվեն Ռիոնիի կիրճ
«Նամախվան ՀԷԿ»-ի հակառակորդների ցույցի մասնակիցները վաղը մայրաքաղաքից կտեղափոխվեն Ռիոնիի կիրճ

Վաղը «Նամախվան ՀԷԿ»-ի դեմ բողոքողները մայրաքաղաքից կտեղափոխվեն Ռիոնի կիրճ:

Այս մասին հանրահավաքին ելույթ ունենալիս, հայտարարել է «Նամախվանի ՀԷԿ»-ի կառուցման դեմ ցույցի կազմակերպիչ՝ Վառլամ Գոլեթիանին:

«Մենք որոշել ենք վաղը կրկին այս բեմից դիմել մայրաքաղաքի բնակչությանը և ընդհանրապես այս պայքարի մեջ ներգրավված բոլոր մարդկանց: Դրանից հետո մենք կշարժվենք դեպի կիրճ շարասյունով, գլուխներս բարձր և մեծ փաստարկով, որ բոլոր գործընթացները, որոնք անում է կառավարությունը, բոլորովին մերկացել են: Ուստի նպատակահարմար ենք գտնում կանխել ընկերության աշխատանքը անմիջապես Ռիոնի կիրճում և թույլ չտալ, որ նրանք շարունակեն քանդել կիրճը», – հայտարարել է Վառլամ Գոլեթիանին: