«Նամախվան ՀԷԿ»-ի դեմ բողոքի ցույցի մասնակիցները Հանրապետության հրապարակում, ճանապարհի երթևեկելի մասում բացել են վրաններ և հայտարարում են, որ բողոքի այս ձևն համաձայնեցված է քաղաքապետարանի հետ
«Նամախվան ՀԷԿ»-ի դեմ բողոքի ցույցի մասնակիցները Հանրապետության հրապարակում, ճանապարհի երթևեկելի մասում բացել են վրաններ և հայտարարում են, որ բողոքի այս ձևն համաձայնեցված է քաղաքապետարանի հետ

«Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ բողոքողները սկսել են վրաններ տեղադրել Թբիլիսիում, Հանրապետության հրապարակում:

Ցուցարարներից ոմանք պատրաստվում են մնալ վրաններում:

«Բազմաթիվ մարդիկ տարբեր մարզերից միացել են բողոքի ցույցին, շատ մարդիկ են ժամանել, նրանք մնում են ու գիշերելու են վրաններում: Գիշերակացը հնարավորինս նորմալ անցկացնելու համար վրաններն անհրաժեշտ են, որտեղ նրանք կկարողանան հանգստանալ: Թե որքան ժամանակ կտևի դա կախված է նրանից, թե ինչպես իշխանություններն կարձագանքեն պահանջներին, որոնք հնչեցրել են Ռիոնի կիրճի պահակները», – հայտարարել է ցույցի մասնակից՝ Սաբա Կվանտրիշվիլին:

Նրա խոսքով, Հանրապետության հրապարակում տեղադրվելու է շուրջ 50 վրան:

Հարցին՝ «Նախատեսու՞մ եք փակել ճանապարհը», ցուցարարը պատասխանել է, որ բողոքի այս ձևը համաձայնեցված է քաղաքապետարանի հետ:

«Այո, դա համաձայնեցված է քաղաքապետարանի հետ: Կլինեն մոտ 50 վրաններ, գուցե ավելին: Բողոքի նման ձևը համաձայնեցվել է քաղաքապետարանի հետ», – հավելել է Սաբա Կվանտրիշվիլին:

Ցուցարարները սպասում են իրենց պահանջների վերաբերյալ իշխանությունների որոշմանը:

Ինչպես ասում են, իշխանություններին ժամանակ են տալիս մինչև մայիսի 24-ի ժամը 12:00-ն և եթե պահանջները չկատարվեն, մայրաքաղաքը կաթվածահար կլինի:

Ինչ վերաբերում է պահանջներին, ապա հանրահավաքի կազմակերպիչներից մեկի ՝ Վառլամ Գոլեթիանիի խոսքով, «Էնկա» ընկերությունը պետք է լքի Ռիոնի կիրճը, պետք է կասեցվի ընկերության հետ կնքված պայմանագիրը, չեղյալ համարվի 2015 թվականից ընկերությանը տրված բոլոր փաստաթղթերը:

Ըստ նրա, պահանջները ներառում են նաև էկոնոմիկայի նախարարի հրաժարականը, բոլոր նրանց պատասխանատվությունը, ովքեր անմիջականորեն մասնակցում են այս նախագծին և էներգետիկ ոլորտում մորատորիումի հայտարարումը: