Նաքերալայի լեռնանցքում և Սաչխերե-Օնի ավտոմոբիլային ճանապարհին տեղաշարժի վրա գործում են սահմանափակումներ
Նաքերալայի լեռնանցքում և Սաչխերե-Օնի ավտոմոբիլային ճանապարհին տեղաշարժի վրա գործում են սահմանափակումներ

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն, առատ ձյան պատճառով Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ճանապարհի 39-62 կմ. (Նաքերալայի լեռնանցք) հատվածում և Սաչխերե-Օնի ավտոմոբիլային ճանապարհին, արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։

Գերատեսչության հաղորդմամբ, նշված հատվածներում մնացած ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է։