Նաքերալայի լեռնանցքում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Նաքերալայի լեռնանցքում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Նաքերալայի լեռնանցքում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Ներքին պետական նշանակության Քութաիսի (Մոծամեթա) – Տղիբուլի – Ամբրոլաուրիի ավտոճանապարհի կմ35-կմ62 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում ձյան պատճառով արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է,- այս մասին տեղեկություն է տարածել ավտոճանապարհային վարչությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունը թույլատրելի է: