Նաքերալայի լեռնացքում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Նաքերալայի լեռնացքում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը

Ձյան առատ տեղումների պատճառով, միջպետական նշանակություն ունեցող ՝ Քութայիսի (Մոծամեթա) -Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոմոբիլային ճանապարհի, 39-62 կմ. (Նաքերալայի լեռնանցք) ճանապարհահատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը:

«Մնացած տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է: Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է», – ասված է հայտարարության մեջ: