Մյունհենի անվտանգության կոնֆերանսին Մամուկա Բախտաձեն հանդիպելու է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի հետ
Մյունհենի անվտանգության կոնֆերանսին Մամուկա Բախտաձեն հանդիպելու է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի հետ

Մյունհենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հանդիպելու է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար, Պատրիկ Շենահենի հետ: Այս մասին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ասել է առաջին ալիքի հետ զրույցի ժամանակ:

«Մյունհենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում ծրագրված հանդիպումներից կառանձնացնեի ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի պաշտոնակատար Պատրիկ Շենահենի հետ հանդիպումը: Դա կլինի հանդիպում, որը տևելու է 45 րոպե: Նշված հանդիպմանը Վրաստանի կողմից ներկա է գտնվելու վարչապետ Մամուկա Բախտաձեն»,-ասել է Լևան Իզորիան:

Մյունհենի անվտանգության կոնֆերանսը տեղի է ունենալու փետրվարի 15-17-ին: