Մյունհենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հարցը
Մյունհենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հարցը

Մյունհենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հարցը:

Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ նախատեսված բանավեճի մոդերատորն է լինելու ԱՄՆ-Ռուսաստան հիմնադրամի ղեկավարի պաշտոնակատար Սելեստա Վալանդերը: Բանավեճը մեկնարկելու է տեղի ժամանակով 17:30-ին:

Մյունհենի անվտանգության կոնֆերանսին այսօր աշխարհի քաղաքական առաջնորդները քննարկելու են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերները:

Մյունհենի անվտանգության կոնֆերանսը մեկնարկել է փետրվարի 14-ին և շարունակվելու է մինչև փետրվարի 16-ը ներառյալ: