Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոցում հարգել են Արչիլ Տատունաշվիլու հիշատակը (ֆոտո)
Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոցում հարգել են Արչիլ Տատունաշվիլու հիշատակը (ֆոտո)

Այսօր Արչիլ Տատունաշվիլու սպանությունից անցել է մեկ տարի: Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոցում հարգել են Արչիլ Տատունաշվիլու հիշատակը:

Արչիլ Տատունաշվիլու մոր, Ռուսուդան Տատունաշվիլու հայտարարությամբ, նա արժանիորեն կատարեց իր պարտքը հայրենիքի առջև:

Գիորգի Տատունաշվիլու հայրը, Գիորգի Տատունաշվիլին շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր չեն մոռանում իր որդուն:

«Շնորհակալություն կառավարությանը և շարքային քաղաքացիներին: Մեկ տարի անց ավելի շատ եմ դժվարանում խոսել: Իմ որդուն մեկ տարի առաջ տեսա ողջ: Անցնում է ժամանակը և առավել դժվար է դառնում ընտանիքի համար»,- ասել է լրագրողներին Գիորգի Տատունաշվիլին:

Այսօր վարչապետ Մամուկա Բախտաձեն Արչիլ Տատունաշվիլու գերեզմանին դրել է ծաղկեպսակ և մեկ անգամ ևս աջակցություն հայտնել նրա ծնողներին: