Մթերքի գործակալությունը ձմեռային հանգստավայրերում տուգանել է 46 սննդի օբյեկտի
Մթերքի գործակալությունը ձմեռային հանգստավայրերում տուգանել է 46 սննդի օբյեկտի

Մթերքի ազգային գործակալությունը երկրի մասշտաբով ձմեռային հանգստավայրերում հանրային ստուգում է սննդի կետերը:

Գործակալության տեղեկությամբ, Թբիլիսիի և Սմացխե-Ջավախեթիի շրջանային ծառայությունների տեսուչները, պատահականության սկզբունքով, Բորժոմիի մունիցիպալիտետում (Բորժոմի, Բակուրիանի, Ախալդաբա) ստուգել են հյուրանոցների, ռեստորանների սրճարան-բարերի սննդի բաժնում սանիտարա-հիգիենիկ պայմաններ,  մթերքի պիտակավորումը, պահելու և իրացնելու պայմանները: Ստուգմանը զուգահեռ, վերստուգվել է նաև գրանցված բիզնես-օպերատորների բազան:

Մթերքի ազգային գործակալության հայտարարությամբ, պետական վերահսկում է իրականացվել 74 օբյեկտում, որոնցից 46-ը՝ խախտումների պատճառով տուգանվել է: