Մթածմինդայում ընտրում են խորհրդարանի մեծամասնական պատգամավորին
Մթածմինդայում ընտրում են խորհրդարանի մեծամասնական պատգամավորին

Խորհրդարանի միջանկյալ ընտրությունները մայիսի 19-ին անց է կացվում միայն Մթածմինդայի համար 1 ընտրաշրջանում:

Մթածմինդայի մեծամասնական պատգամավորության համար մրցում է 20 թեկնածու: Ընտրական շրջանում գրանցված 43 908 ընտրողը պետք է ընտրություն կատարի վեց նախաձեռնողական խմբի և 14 կուսակցության կողմից ներկայացված թեկնածուի միջև:

9 – «Ազատ Վրաստան» – Գիորգի ԱՆդրիաձե
13 – «Եվրոպական Վրաստան – ազատ ժողովրդավարներ» – Շալվա Շավգուլիձե
35 – «Գիրչի» – Գերմանե Սաբո
41 – «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան » – Վլադիմիր Կախաձե
43 – Նախաձեռնողական խումբ – Կոբա Դավիթաշվիլի
44 – Նախաձեռնողական խումբ –  Սոփիո Խորգուանի
45 – Նախաձեռնողական խումբ – Գրիգոլ Գեգելիա

Լրիվ ցուցակի հետ կարող եք ծանոթանալ այստեղ:

Մթածմինդայում խորհրդարանի միջանկյալ ընտրությունների ժամանակ աշխատելու է 33 ընտրատեղամաս: Միջանկյալ ընտրություններին դիտում են 49 տեղական և վեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ընտրությունները անհրաժեշտ դարձավ անցկացնել այն բանից հետո, ինչ Մթածմինդայի մեծամասնական պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին ընտրվեց Վրաստանի նախագահ: