Մեծ Բրիտանիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից մահացել է 684 մարդ
Մեծ Բրիտանիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից մահացել է 684 մարդ

Միացյալ Թագավորությունում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 684 մարդ:

Ընդհանուր, Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 3605:

Երկրի առողջապահության նախարարությունում հայտարարում են, որ Միացյալ Թագավորությունում թեստավորվել է ավելի քան 173 հազար մարդ, արդյունքում, վարակը հաստատվել է 38 168 մարդու մոտ: