Մտածում ենք, զբոսաշրջային առանձին գոտիները հայտարարել «կովիդից» մաքուր տարածքներ
Մտածում ենք, զբոսաշրջային առանձին գոտիները հայտարարել «կովիդից» մաքուր տարածքներ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, Վրաստանի կառավարությունը քննարկում է հարցը, որը վերաբերում է զբոսաշրջային առանձին գոտիները «կովիդից» մաքուր տարածքներ հայտարարելուն:

Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետը Բաթումիում, հյուրանոցների և տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, այդ գոտիների թվում հնարավոր է լինեն Սաիրմեն, Ծղալտուբոն և Գուդաուրին:

«Հուսով եմ, այն գործընթացներից, որոնք իրականացվում են էկոնոմիկայում, հիմնական շարժիչ ուժը կդառնա Աջարիան: Քանի որ այստեղ է վրացական զբոսաշրջության մագնիսը, իհարկե, կան նաև բազմաթիվ այլ գրավիչ վայրեր, սակայն Աջարիան ուրիշ է: Այժմ մենք քննարկում ենք հարցը, որը վերաբերում է զբոսաշրջային առանձին գոտիները «կովիդից» մաքուր տարածքներ հայտարարելուն: Այդ գոտիների թվում հնարավոր է լինեն Սաիրմեն, Ծղալտուբոն և Գուդաուրին: Այստեղ մեծ նշանակություն են ստանում հյուրանոցները: Կարելի է մտածել Բաթումիի մասին առանձին վերցված և գործարկել որոշ կանոններ, որպեսզի առանձին գոտիներ դառնան «կովիդից» մաքուր»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: