Մոզամբիկում, աղետի գոտում գրանցվել է մաղձախտի մի քանի դեպք
Մոզամբիկում, աղետի գոտում գրանցվել է մաղձախտի մի քանի դեպք

Մոզամբիկում, աղետի գոտում գրանցվել է մաղձախտի (խոլերա) մի քանի դեպք:

Սուր վարակիչ հիվանդությամբ Բեյրայում վարակվել է մի քանի մարդ: Այս նավահագստային քաղաքն առաջինն էր, որտեղ «Իդայ» ցիկլոնը վրա հասավ ողջ ուժգնությամբ: Աղետի հետևանքով քաղաքը գրեթե ամբողջությամբ հայտնվեց ջրի տակ:

Տեղի բնակիչները մնացել են առանց խմելու ջրի, դեղամիջոցների և սննդի: Դրան են ավելանում նաև սանիտարական ծանր պայմանները, որի պատճառով ավելանում է խոլերայի տարածման ռիսկը: