Մոծամեթա վանքի մոտ ավարտվել են տուրիստական ենթակառուցվածքի բարեկարգման աշխատանքները
Մոծամեթա վանքի մոտ ավարտվել են տուրիստական ենթակառուցվածքի բարեկարգման աշխատանքները

Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության մունիցիպալ զարգացման հիմնադրամը Տղիբուլիի մունիցիպալիտետում ավարտել է Մոծամեթա (Նահատակներ) վանքի մոտ, մշակութային ժառանգության և տուրիստական գոտիների բարեկարգման աշխատանքները:

Նախագիծն իրականացվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և դրա արժեքն է մոտ 1.4 միլիոն լարի:

Ըստ նախագծի, իրականացվել են ցանկապատի պատերի ամրակայման աշխատանքներ:

Շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարությունում հայտարարում են, որ նախագծի նպատակն է Իմերեթիի շրջանում զբոսաշրջության զարգացման համար ստեղծել բարենպաստ պայմաններ:

Թողնել մեկնաբանություն