Մոտ մեկ տարի է, ինչ նկատում ենք քաղաքական գրոհ հանրային հեռարձակողի նկատմամբ. Իրակլի Կոբախիձե
Մոտ մեկ տարի է, ինչ նկատում ենք քաղաքական գրոհ հանրային հեռարձակողի նկատմամբ. Իրակլի Կոբախիձե

Մոտ մեկ տարի է, ինչ նկատում ենք քաղաքական գրոհ հանրային հեռարձակողի նկատմամբ, սա քաղաքական գրոհ է,-այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է խորհրդարանում մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքերով, քաղաքական գրոհը հանրային հեռարձակողի վրա սկսվել է փոփոխությունների մասին զրույցին զուգահեռ:

«Դեռ սկսվել է հաղորդումների դադարեցման դեմ բողոքով, այն ժամանակ երբ հենց այդ հաղորդումները ունեին զրոյական վարկանիշ: Սա հիմնախնդիր էր և բոլորս լավ էինք տեսնում: Սկսվեցին զրույցները փոփոխությունների շուրջ, հենց այդ ժամանակ սկսվեց քաղաքական գրոհը: Սա է իրական պատկերը և այս գործընթացը շարունակվում է: Ցավոք այս օրինագիծն էլ դարձավ այս քաղաքական գրոհի անբաժան մասը:

Պարզ ասած, ինչը կարող է մեզ դուր չգալ, մեզ դուր չի գա ինչ որ բանի վատացումը: Նույն ժամանակ մենք զրուցում ենք, որ տասնյակ միլիոններ ծախսվում են զրոյական սոցիալական ազդեցության վրա: Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է սա կրկին վատացնել: Այս գործընթացը ոմանց գոհացնում է, իսկ ոմանք ներգրավվել են առանց մտածելու, վերջնական մասում գալիս ենք հայտարարի, որ հանրային հեռարձակողի վրա իրականացվում է քաղաքական գրոհ:

Ցավոք այս օրինագիծը նույնպես ենթարկվեց գրոհի, այն ժամանակ, երբ մենք կարող էինք քննարկումներ անցկացնել այլ ավելի կարևոր հարցերի շուրջ»,-ասել է Իրակլի Կոբախիձեն: