Մոտ 6000 քաղաքացի կազատվի «Սիթի Պարկի» կողմից սահմանված տուգանքներից

 Մոտ 6000 քաղաքացի ազատվում է «Սիթի Պարկի» կողմից սահմանված տուգանքներից: Տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 850 000 լարի: Թբիլիսիի քաղաքապետարանը «Սիթի Պարկի» հետ գործարքից հետո պատրաստվում է համաներման ակտն ուղարկել խորհրդարան: Պայմանագրի արդյունքում քաղաքպետարանն իր վրա է վերցրել «Սիթի Պարկի» ֆինանսական պարտականությունները: Քաղաքապետարանին վճարելիք տուգանքների չեղարկումը վերաբերում է, այն վարորդներին, ովքեր մինչև  2018 թվականի ապրիլի տույժերը չէին վճարել: Հենց 2018 թվականի ապրիլին քաղաքապետարանն արտահերթ դադարեցրեց «Սիթի Պարկի» հետ 2007 թվականին կնքած պայմանագիրը: