Մոսկվայում կորոնավիրուսից զոհվել է առաջին երկու պացիենտը
Մոսկվայում կորոնավիրուսից զոհվել է առաջին երկու պացիենտը

Մոսկվայում կորոնավիրուսից զոհվել է առաջին երկու պացիենտը:

Մահացածները 88 և 73 տարեկան էին, ովքեր ունեին թոքաբորբ և այլ հիվանդություններ:

Ռուսաստանում, վերջին 24 ժամում գրանցվել է «COVID-19»-ի 163 նոր դեպք: Ընդհանուր, Ռուսաստանում գրանցված է կորոնավիրուսի 658 դեպք, այստեղից 410-ը՝ Մոսկվայում:

Բացի այդ, մարտի 19-ին մահացել էր կորոնավիրուսով վարակված կին, ում մահվան պատճառ էր անվանվել թրոմբը: