Մոսկվայում, Ինքնաթիռի բախումից զոհված տղամարդը, Իսպանիայից արտաքսված Հայաստանի քաղաքացի էր
Մոսկվայում, Ինքնաթիռի բախումից զոհված տղամարդը, Իսպանիայից արտաքսված Հայաստանի քաղաքացի էր

Մոսկվայի օդանավակայանում զոհված տղամարդը Հայաստանի քաղաքացի էր: Այս մասին լրատվությունը տարածում է «Կավկազսկի ՈՒզելը»

Գործակալության տվյալներով, 25 ամյա տղամարդը գտնվում էր թռիչքուղու վրա, երբ նրան բախվել է Մոսկվայից Աթենք թռչող ինքնաթիռը:

Ինչպես գրում է մամուլը, տղամարդուն Մոսկվա են բերել Իսպանիայից, որտեղից նրան պետք է արտաքսեին Հայաստան: Մադրիդից Մոսկվա թռիչքի ժամանակ նա վարվում էր ոչադեկվատ, որի համար անհրաժեշտ եղավ օդանավակայան կանչել ոստիկանների:

Մոսկվա ժամանելուց հետո տղամարդը անհետացել էր: Մոսկվայում ասում են, որ նա չի հատել Ռուսաստանի սահմանը:

Պատահարի կապակցությամբ, Մոսկվայի օդնավակայանում փակել էին նշված թռիչքուղին, որի պատճառով հետաձգվել է 8 չվերթ: