Մոսկվայում այրել են եբրայական ուսումնարան
Մոսկվայում այրել են եբրայական ուսումնարան

Մոսկվայում այրել են երկրում խոշորագույն եբրայական ուսումնարանը: Տեղեկությունը տարածում է ռուսական մամուլը:

Հրդեհի ժամանակ շենքում գտնվում էր 60 ուսանող: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Հատկանշական է, որ հրդեհը տեղի է ունեցել Պասեքի տոնին ընդառաջ:

Տարածված տեղեկությամբ, եբրայական ուսումնարանի դռան վրա պատկերված էին մի քանի ազգայնական խորհրդանիշներ: Տեղի ունեցածի առնչությամբ ընթանում է հետաքննություն: