Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիին ազատելու պահանջով կազմակերպված ցույցին հավաքվել է 40 000 մարդ. «Ռոյտեր»
Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիին ազատելու պահանջով կազմակերպված ցույցին հավաքվել է 40 000 մարդ. «Ռոյտեր»

«Ռոյտեր» գործակալության հաղորդմամբ, Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիին ազատելու պահանջով կազմակերպված ցույցին հավաքվել է 40 000 մարդ: Գործակալությունը գրում է, որ սա վերջին տարիներին Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացված ամենաբազմամարդ հավաքներից մեկն է:

Մոսկվայի ոստիկանության տվյալներով, տեղական ժամանակով ժամը 14:40-ին մայրաքաղաքում կայացած ցույցին հավաքվել էր 4000 մարդ:

Ըստ ռուսական լրատվամիջոցների, Մոսկվայում ցույցի ընթացքում ձերբակալվել է 395 մարդ: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում հավաքների ընթացքում իրավապահները ձերբակալել են 1 338 մարդու: