Մոսկվայի հարակից օդանավակայանում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Մոսկվայի հարակից օդանավակայանում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

Մոսկվայի հարակից օդանավակայանում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել:

Միջադեպը տեղի է ունեցել Ժուկովսկու օդանավակայանում: Օդանավը չվերթ էր կատարում դեպի Սիմֆերոպոլ:

Վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռն անցել է թռիչքուղուց: Օդանավում եղել է 226 ուղևոր: Բոլորը տարհանվել են:

Տուժել է մի քանի մարդ, սակայն նրանց հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել: