Մոսկվայի գործողությունները Վրաստանի և ՈՒկրաինայի դեմ հաստատում են, որ Ռուսաստանը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը. Ամերիկացի գեներալ
Մոսկվայի գործողությունները Վրաստանի և ՈՒկրաինայի դեմ հաստատում են, որ Ռուսաստանը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը. Ամերիկացի գեներալ

Ռուսաստանի ներդնումները ռազմական ոլորտում և Մոսկվայի գործողությունները Վրաստանի դեմ հաստատում են, որ Ռուսաստանը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը: Այս հայտարարությունը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի այսօրվա նիստին արել է ամերիկացի գեներալ Ջոզեփ Դանփորդը:

«2008 թվականին 79 հազարից ավելի ռուս զինվորական ներխուժեց Վրաստանի տարածաշրջաններ՝ Հարավային Օսիա և Աբխազիա: Նրանց դիմադրել է 10 հազար վրացի զինվորական, ովքեր ստիպված են եղել նահանջել, իսկ Ռուսաստանը շարունակում է այս տարածքների օկուպացիան»,-հայտարարել է Դանֆորդը:

Ամերիկացի գեներալի խոսքերով բոլոր երկրները ունեն պաշտպանվելու իրավունք: Նա նշել է, որ Հյուսիս Ատլանտյան դաշինքը Եվրոպայում տեղակայելու է համապատասխան միջոցներ, քանզի խուսափի արևելքից բխող վտանգներից:

Դանֆորդի հայտարարությամբ ՆԱՏՕ-ն արդեն ուժեղացրել է իր ստորաբաժանումները՝ Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում: