Մոսկվան Ռուսական ինքնաթիռի խոցման մեջ մեղադրում է Իսրաելին
Մոսկվան Ռուսական ինքնաթիռի խոցման մեջ մեղադրում է Իսրաելին

Մոսկվան Ռուսական ինքնաթիռի խոցման մեջ մեղադրում է Իսրաելին: Նշված հայտարարությունը արել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքերով, Իլ-20-ի խոցման և անձնակազմի զոհվելու ողջ պատասխանատվությունը դրվում է Իսրաելի և այն մարդկանց վրա, ովքեր արձակել են այդ հրամանը:

Ռուսական Իլ-20-ը Սիրիայում կործանվել է սեպտեմբերի 17-ին: Տարածված լրատվությամբ, նրան խոցել է Սիրիայի հակահրթիռային համակարգից արձակված հրթիռը: Ռուսաստանում ասում են, որ ողբերգությունը տեղի է ունեցել Իսրաելի օդուժի հարվածների ժամանակ, իսրաելցի ոդաչուների գործողությունների պատճառով: իսրաելում հերքում են այդ մեղադրանքը: