Մոնտենեգրոյի նախագահը այցելելու է Վրաստան
Մոնտենեգրոյի նախագահը այցելելու է Վրաստան

Մոնտենեգրոյի նախագահը այցելելու է Վրաստան: Միլո Դուկանովիչը Մամուկա Բախտաձեի հրավերն ստացել է Մյունխենի անվտանգության 55-րդ կոնֆերանսի շրջանակներում անցկացված հանդիպմանը:

Կողմերը զրուցել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության առավել ակտիվացման մասին, այդ թվում տնտեսական ուղղությամբ:

Ընդգծվել է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից առկա մեծ ներուժը, ինչպես նաև քաղաքական երկխոսության խորացման անհրաժեշտությունը:

Ուշադրությունը բևեռվել է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացում Վրաստանի ունեցած առաջընթացի և այս տեսանկյունից Մոնտենեգրոյի փորձի փոխանակման նշանակության վրա:

Նախագահ Դուկանովիչը Վրաստանի կառավարության ղեկավարին հրավիրել է Մոնտենեգրո: