Մոնտենեգրոն, որպես ՆԱՏՕ-ի նոր անդամ երկիր, Վրաստանի նոր բարեկամն է. ՊՆ նախարար
Մոնտենեգրոն, որպես ՆԱՏՕ-ի նոր անդամ երկիր, Վրաստանի նոր բարեկամն է. ՊՆ նախարար

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Մոնտենեգրո պաշտոնական այցն ավարտել է նախագահ Ֆիլիպ Վույանովիչի և արտաքին գործերի նախարար Սրջան Դանմանովիչի հետ հանդիպումներով: Կողմերն ընդգծել են այն փորձը և առաջընթացը, որն անցել է Մոնտենեգրոն՝ ՆԱՏՕ-ին ինտեգրման ճանապարհին:

Հանդիպումներին Լևան Իզորիան  հյուրընկալող կողմին է ծանոթացրել Վրաստանի արտաքին ռազմավարական նպատակի – հյուսիսատլանտյան կառույցներին անդամակցելու տեսանկյունից արված քայլերը և նշել, որ դաշինքի հետ համագործակցության հիմնական մեխանիզմը դարձել է ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթը (SNGP): Նրա խոսքով, Վրաստանը, որպես ՆԱՏՕ-ի ասպիրանտ երկիր, պաշտպանության տեսանկյունից ինտենսիվ բարեփոխումների գործընթացում է:

«Մոնտենեգրոն, որպես ՆԱՏՕ-ի նոր անդամ երկիր, Վրաստանի նոր բարեկամն է, որը ամեն կերպ կօգնի մեր երկրին՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին»,- այս խոսքերով է ամփոփել Վրաստանի պաշտպանության նախարարն իր երկօրյա պաշտոնական այցը Մոնտենեգրո:

Լևան Իզորիան Վրաստանի կողմից պաշտպանության առաջին նախարարն է, որ պաշտոնական այցով գտնվում է Մոնտենեգրոյում: Այցի առաջին օրը Վրաստանի պաշտպանության նախարարին հյուրընկալել է մոնտենեգրացի գործընկեր Պրեդրագ Բոշկովիչ Վիլա Գորիցան: