Մոնտենեգրոն այսօրվանից 120 երկրների, այդ թվում՝ Վրաստանի համար բացել է սահմանը
Մոնտենեգրոն այսօրվանից 120 երկրների, այդ թվում՝ Վրաստանի համար բացել է սահմանը

Մոնտենեգրոն այսօրվանից 120 երկրների համար բացել է սահմանը, այդ թվում՝ Վրաստանը համար: Երկրի հանրային առողջապահության նախարարության փոխանցմամբ, հունիսի մեկից Մոնտենեգրոն մասամբ բացել է սահմանը:

Այն երկրների ցանկում, որտեղից ժամանած ուղևորներին կընդունեն Մոնտենեգրոյում, Եվրամիության պետություններն են, Չինաստանը և Լատինական Ամերիկայի երկրները: Ցանկում չկան ԱՄՆ-ը և Ռուսաստանը:

Սահմանված կանոնի համաձայն, Մոնտենեգրո հնարավոր է մեկնել այն երկրներից, որոնք յուրաքանչյուր 100 000 քաղաքացու համար ունեն առավելագույնը 36 վարակակիր:

Հիշեցնենք, որ Մոնտենեգրոն առաջին երկիրն է Եվրոպայում, որը մայիսի 24-ին հայտարարեց, որ իր երկրի տարածքում կորոնավիրուսի ակտիվ դեպքեր չկան:

Թողնել մեկնաբանություն