Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ենթարկվել է վթարի
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ենթարկվել է վթարի

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ենթարկվել է վթարի:

Ինչպես փոխանցում է տեղական մամուլը, Իգոր Դոդոնի ավտոշարասյան կազմում գտնվող մեքենաներից մեկը բախվել է բեռնատարին: Արդյունքում ավտոմեքենաներից մեկը շրջվել է:

Նախնական տեղեկություններով նախագահին տեղափոխել են հիվանդանոց,-ասված է Publika.md հեռուստաալիքի կողմից տարածված լրատվությունում:

Ոստիկանությունը արդեն հաստատել է այդ փաստը, սակայն այլ մանրամասներ չեն տարածվում: