«Moderna» ընկերությունը հայտարարում է, որ աշխատում է կորոնավիրուսի նոր շտամի դեմ պատվաստանյութի վրա
«Moderna» ընկերությունը հայտարարում է, որ աշխատում է կորոնավիրուսի նոր շտամի դեմ պատվաստանյութի վրա

«Moderna» ընկերությունը հայտարարում է, որ աշխատում է կորոնավիրուսի նոր շտամի դեմ պատվաստանյութի վրա։ Ըստ ամերիկյան դեղագործական ընկերության, նոր շտամի ուսումնասիրությունը և դրա դեմ համապատասխան պատվաստանյութի մշակումը կներառվեն ընկերության ռազմավարական ուղղություններում։

Ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելի խոսքերով, «Omicron» շտամի մուտացիաները մտահոգիչ են, և ընկերությունը կսկսի հնարավորինս շուտ մշակել համապատասխան ռազմավարություններ՝ նոր սպառնալիքներից խուսափելու համար: Նրա խոսքով, դիտարկվում է ինչպես նոր, «բուստեր» դոզայի մշակումը, նաև գոյություն ունեցող պատվաստանյութի ավելի ուժեղ դեղաչափի փորձարկումը:

Գերմանական «Biontech» ընկերությունը նույնպես սկսել է վիրուսի նոր տարբերակի ուսումնասիրությունը։

Հարավային Աֆրիկայի տարածաշրջանում հայտնաբերված վիրուսի նոր շտամը համաշխարհային անհանգստություն է առաջացրել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր վիրուսն անվանել է «անհանգստացնող» և այն անվանել հունական այբուբենի 15-րդ տառով՝ «Օմիկրոն»: Կազմակերպության տվյալներով՝ վիրուսի նոր տարբերակով կրկնավարակի վտանգը շատ ավելի մեծ է, քան հին տարբերակների դեպքում։

Նոր տարբերակի տարածման վտանգի պատճառով Եվրամիությունը և աշխարհի տարբեր երկրներ որոշել են ժամանակավորապես դադարեցնել թռիչքները դեպի հարավաֆրիկյան երկրներ։