«Մնա տանը մեզ համար, մենք կաշխատենք ձեզ համար». Վրաստանի առողջապահության նախարարը միացել է բժիշկների կարգախոսին
«Մնա տանը մեզ համար, մենք կաշխատենք ձեզ համար». Վրաստանի առողջապահության նախարարը միացել է բժիշկների կարգախոսին

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն միացել է «Մնա տանը» քարոզարշավին:

«Ես, առաջին հերթին ցանկանում եմ արձագանքել մեր բժիշկների կարգախոսին – Մնա տանը մեզ համար, մենք կաշխատենք ձեզ համար»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Վրաստանի բնակչությանը, ցուցաբերած քաղաքացիական բարձր պատասխանատվության համար:

Նրա խոսքով, ինքնամեկուսացումը և շփումների առավելագույն կերպով սահմանափակումը կորոնավիրուսի դեմ պայքարում ամենաարդյունավետ միջոցառումն է: