Մլեթա-Գուդաուրի հատվածում վերականգնվել է երթևեկությունը
Մլեթա-Գուդաուրի հատվածում վերականգնվել է երթևեկությունը

Անցկացված մաքրման աշխատանքների արդյունքում, Մլեթա-Գուդաուրի հատվածում վերականգնվել է երթևեկությունը: Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեթանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի և Դարյալ-Լարսի (կմ126-կմ137) հատվածներում, ինստենսիվ ձյան պատճառով ձնահյուսի վտանգը բարձր է և արգելված է երթևեկությունը:

Նույն ճանապարհի Մլեթա-Գուդաուրի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի առանց կանգ առնելու ռեժիմում՝ պարեկային ոստիկանության հսկողությամբ:

Ճանապարհի մնացած հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: