Մլեթա-Գուդաուրի հատվածում վերականգնվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը
Մլեթա-Գուդաուրի հատվածում վերականգնվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը

Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, անցկացված ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում, Մլեթա-Գուդաուրի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը ազատ է:

Ինտենսիվ ձյան պատճառով սողանքի վտանգը կրկին պահպանվում է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում, որի պատճառով նշված հատվածում արգելված է այլ տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Նույն ճանապարհի կմ134-կմ135 (Դարյալի կիրճ) հատվածում ավտոտրանսպորտի երթևեկության ժամանակ արգելվում է դրանց կայանումը:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի Ժինվալիի հատվածում ձնահոսքի վտանգի պատճառով երթևեկությունը արգելված էր մի քանի ժամվա ընթացքում: