Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում արգելվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում արգելվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, միջազգային նշանակության՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոմոբիլային ճանապարհի, Մլեթա-Գուդաուրի (Փոստա) և Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածներում, առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է:

Այս հատվածներում արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը:

Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է: