Միխեիլ Սարջվելաձե. ՆԱՏՕ-ի և Վրաստանի հարաբերությունները երբեք այնքան ամուր չեն եղել, որքան այսօր, սա այս իշխանության կարևոր ձեռքբերումն է

ՆԱՏՕ-ի և Վրաստանի հարաբերությունները երբեք այնքան սերտ և ամուր չեն եղել, որքան այսօր, սա այս իշխանության կարևոր ձեռքբերումն է», – այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» անդամ Միխեիլ Սարջվելաձեն:

Միխեիլ Սարջվելաձեն արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հայտարարությանը և նշել, որ վրաց ազգի կողմից կատարված սկզբունքային ընտրությունը շատ մոտ է դրա իրականացմանը:

«Այս գնահատականները նույնպես շատ կարեւոր խթան են մեր երկրի համար: Բարեփոխումները, որոնք նախապայման են մեր երկրի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների կարգավորման համար, իհարկե, կշարունակվեն: Մոտ ապագայում հնարավոր կլինի խոսել Վրաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների մասին, որոնք հասել են էլ ավելի բարձր մակարդակի», – հայտարարել է Սարջվելաձեն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների նիստին ընդառաջ մամուլի ասուլիսին հայտարարել է, որ «Վրաստանը ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերն է, դաշնակիցները շարունակում են աջակցել Վրաստանին, Բուխարեստի գագաթնաժողովի որոշումն ուժի մեջ է»: