Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչումից
Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչումից

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչումից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է՝ Հայաստանի կրթության և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Երևանի պետական համալսարանի գիտական ​​խորհուրդը, միաձայն աջակցեց Սաակաշվիլիին պատվավոր կոչումից զրկելուն»,- գրել է Հայաստանի կրթության և մշակույթի նախարարը:

Հիշեցնենք, ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Լեռնային Ղարաբաղը ներկայացնում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածք է և դա չի փոխվիի: Ըստ նրա, յուրաքանչյուր ոք, ով վտարված է այդ տարածաշրջանից, իրավունք ունի վերադառնալ իր տուն, իսկ նրանք, ովքեր արդեն ապրում են, իրավունք ունեն ապրելու խաղաղության մեջ:

Թողնել մեկնաբանություն