Միխեիլ Սաակաշվիլին Վլադիմիր Զելենսկիի նման վազել է շատրվանների միջով (տեսանյութ)

Մարիուպոլի շատրվանները, իհարկ է լավն են, սակայն վատը չէ նաև Օդեսայինը,-այս մասին Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին գրել է սոցիալական «ֆեյսբուկ» ցանցում:

Միխեիլ Սաակաշվիլին տարածում է նաև տեսանյութ, որտեղ երևում է, որ նա շատրվանների միջով վազում է Վլադիմիր Զելենսկիի նման:

Հիշեցնենք, մի քանի օր առաջ, Վլադիմիր Զելենսկին Մարիուպոլում շատրվաններով վազել է երեխաների հետ միասին: