Միխեիլ Սաակաշվիլին Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով դատապարտվել է 6 տարով ազատազրկման
Միխեիլ Սաակաշվիլին Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով դատապարտվել է 6 տարով ազատազրկման

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով դատապարտվել է 6 տարով ազատազրկման:

Վճիռը կայացրել է դատավոր Շորենա Գունցաձեն:

Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում էր առողջությանը կանխամտածված վնաս հասցնելու և ծառայողական իրավասությունների չարաշահման մեջ:

Նրա հետ մեկտեղ պատասխանատվության են ենթարկվել՝ ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, հատուկ օպերատիվ դեպարտամենտի նախկին ղեկավար Էրեկլե Կոդուան և նույն դեպարտամենտի նախկին ղեկավար Գիա Սիրաձեն:

Կոնկրետ, Վանո Մերաբիշվիլին այս գործով դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով, իսկ Էրեկլե Կոդուան և Գիա Սիրաձեն դատապարտվել են 9 տարով:

Սա միխեիլ Սաակաշվիլիի երկրորդ վճիռն է: Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով նա դատապարտվել է երեք տարով: