Միխեիլ Սաակաշվիլին ունի ոչ թե կառուցողական, այլ միայն սադրիչ մոտեցում. Վիոլա Ֆոն Կրամոն
Միխեիլ Սաակաշվիլին ունի ոչ թե կառուցողական, այլ միայն սադրիչ մոտեցում. Վիոլա Ֆոն Կրամոն

Միխեիլ Սաակաշվիլին ունի ոչ թե կառուցողական, այլ միայն սադրիչ մոտեցում, – այս մասին սոցիալական ցանցում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Վիոլա ֆոն Կրամոնը:

Ի պատասխան օգտատերերից մեկի մեկնաբանության, Վիոլա ֆոն Կրամոնը պարզաբանել է, թե ինչու է Եվրախորհրդարանում իր ելույթում ասել, որ Միխեիլ Սաակաշվիլին և Բիձինա Իվանիշվիլին ապագայում պետք է դադարեցնեն քաղաքական միջամտությունը:

«Ամեն անգամ, երբ Սահակաշվիլին ինչ-որ բան է ասում, երկիրը ավելի խոր թյուրիմացության մեջ է հայտնվում: Ոչ թե կառուցողական, այլ միայն սադրիչ մոտեցում: Այդ պատճառով ես դրանք հիշատակեցի մեկ նախադասությամբ», – Թվիթերում գրել է Վիոլա ֆոն Կրամոնը: