Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում «Միացյալ ազգային շարժմանը», Նիկա Մելիայի ազատ արձակումից հետո ստորագրել Շառլ Միշելի փաստաթուղթը և մտնել խորհրդարան
Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում «Միացյալ ազգային շարժմանը», Նիկա Մելիայի ազատ արձակումից հետո ստորագրել Շառլ Միշելի փաստաթուղթը և մտնել խորհրդարան

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ազգային շարժմանը» կոչ է անում Նիկա Մելիային ազատ արձակելուց հետո ստորագրել Շառլ Միշելի փաստաթուղթը և մտնել խորհրդարան: Այդ մասին Սահակաշվիլին հայտարարել է սոցցանցում տեսաուղերձի ժամանակ:

«Նիկա Մելիան պետք է լքի բանտը առանց ստորացուցիչ պայմանների, առանց անհասկանալի գրավի, ինչպես ինքն է ցանկանում: Քանի որ նա այնտեղ է ապօրինի ու անմեղ: Բայց այս պայմաններում Մելիայի բանտից դուրս գալուց հետո ես կցանկանայի «Միացյալ ազգային շարժմանը» կոչ անել ստորագրել այս համաձայնագիրը, քանի որ այստեղ կա երկրորդ առանցքային կետը, աշնանը ՏԻՄ ընտրությունների հետ մեկտեղ, փաստացի, նշանակվել է հանրաքվե՝ «Վրացական երազանքի», Իվանիշվիլու իշխանությունից հեռանալու մասին:

Միաժամանակ, Սաակաշվիլին հայտարարում է, որ «նա Վրաստան կժամանի այս հանրաքվեից առաջ և ֆիզիկապես կլինի «Ազգային շարժման» հետ:

Հետևաբար, աշնանը հանրաքվե է լինելու: Մենք պետք է այն հաղթենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին զուգահեռ: Դրա համար մենք պետք է օգտագործենք բոլոր գործիքները: Մենք պետք է մտնենք խորհրդարան, որը համարում ենք ոչ լեգիտիմ և գողացված ընտրությունների արդյունքում, օգտագործենք նաև այս գործիքը, մենք պետք է օգտագործենք պայքարի բոլոր այլ ձևերը ժողովրդավարության շրջանակներում, բայց պետք է լինենք շատ սուր, ակտիվ, մոբիլիզացված: Ես Վրաստան կժամանեմ մինչ այս հանրաքվեն, ֆիզիկապես ձեզ հետ կլինեմ», – ասել է Սաակաշվիլին: