Միխեիլ Սաակաշվիլին հայտարարում է, որ ի տարբերություն Գիգա Բոկերիայի ուղղափառ քրիստոնյա է, կրում է խաչ և կառուցել է 600 եկեղեցի
Միխեիլ Սաակաշվիլին հայտարարում է, որ ի տարբերություն Գիգա Բոկերիայի ուղղափառ քրիստոնյա է, կրում է խաչ և կառուցել է 600 եկեղեցի

Բոկերիան և Բոկերիայի նմանները արել են ամեն բան, որ մեզ հեռու պահեն ավանդական, վրացական, քրիստոնեական արժեքներից,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Միխեիլ Սաակաշվիլին «մթավարի արխի» հեռուստաալիքի եթերում:

Ինչպես ասում է Սաակաշվիլին, Գիգա Բոկերիան ունի հիմնարար տարբերություններ:

«Օրինակ, ես ուղղափառ քրիստոնյա եմ իմ, ով ինչ ուզում է թող ասի, ես կրում եմ խաչ»,- ասել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով, այն ամենը, ինչ անում է Գիգա Բոկերիան, դեմ է վրացական ավանդույթներին:

Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությամբ «եվրոպական Վրաստանում» շատ լավ մարդիկ կան, որոնց հետո «ազգային շարժումը» համագործակցել է նախագահական ընտրությունների ժամանակ: Նրա խոսքով Բաքրաձեն եթե չկանգնեցներ իր թեկնածությունը, Վաշաձեն արդեն կլիներ նախագահ:

Սաակաշվիլին ասում է, որ կշարունակի աշխատել նրանց հետ: