Միխեիլ Սաակաշվիլին և Վլադիմիր Զելենսկին կհամագործակցեն տարբերվող ձևաչափում
Միխեիլ Սաակաշվիլին և Վլադիմիր Զելենսկին կհամագործակցեն տարբերվող ձևաչափում

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի կառավարությանը կներգրավվի այլ ձևաչափով,- այս մասին հայտարարել է «Ժողովրդի ծառան» դաշինքի նախագահ, Ռադայի պատգամավոր Դավիթ Արախամիան:

«Սաակաշվիլին փոխվարչապետ նշանակվելու համար ունի բավական ձայներ, սակայն վերջին օրերին Սաակաշվիլին խորհրդակցություններ էր անցկացնում նախագահի հետ և նրանք համագործակցությունը կշարունակեն տարբերվող ձևաչափում, մասնավորապես, նոր պաշտոնում»,- հայտարարել է Արախամիան:

«Ժողովրդի ծառան» դաշինքի նախագահի հայտարարությամբ, Սաակաշվիլու հնարավոր նոր պաշտոնի մասին հայտարարություն կարվի այսօր կամ առաջիկա օրերին: