Միխեիլ Սաակաշվիլին չի համարձակվի վերադառնալ, նա դրա համար ոչ համարձակություն ունի, ոչ էլ ռեսուրս. Իրակլի Կոբախիձե
Միխեիլ Սաակաշվիլին չի համարձակվի վերադառնալ, նա դրա համար ոչ համարձակություն ունի, ոչ էլ ռեսուրս. Իրակլի Կոբախիձե

Միխեիլ Սաակաշվիլին չի համարձակվի վերադառնալ, նա ոչ համարձակություն ունի, ոչ էլ ռեսուրսներ, – այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Ես ձեզ երկու բառով կասեմ, նա չի համարձակվի: Նրա համար դժվար չի լինի պատճառներ և արդարացումներ գտնել: Կարող է ինչ որ բանի վրա գցել, կամ ինչ -որ մեկին մեղադրել: Բայց, երկու խոսքով կասեմ, նա չի համարձակվի դա անել: Մենք գիտենք, որ նա դրա համար ոչ համարձակություն ունի, ոչ էլ ռեսուրս», – ասել է Իրակլի Կոբախիձեն: