Միխեիլ Սաակաշվիլին անպայման կներկայանա վրաց արդարադատության առջև. Իրակլի Սեսիաշվիլի
Միխեիլ Սաակաշվիլին անպայման կներկայանա վրաց արդարադատության առջև. Իրակլի Սեսիաշվիլի

Միխեիլ Սաակաշվիլին անպայման կներկայանա վրաց արդարադատության առջև, դրա երաշխիքը տալիս է մեր իշխանության յուրաքանչյուր ներկայացուցիչը,- այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին:

«Միխեիլ Սաակաշվիլին այն մարդն է, ով երկրում նախագահության ժամանակ ուներ 9-ամյա, ես կասեի, դիկտատուրա, բացարձակ հսկողություն, և չնայած դրան, նա պարտվեց ընտրություններում: Մարդ, որը մեկնեց Ուկրաինա և մի քանի տարում նրան վռնդեցին այնտեղից: Նա անպայման կներկայանա վրացական արդարադատության առջև»,- հայտարարել է Իրակլի Սեսիաշվիլին: