Միխեիլ Սաակաշվիլիի նախագահական գրադարանում հրդեհ է բռնկվել
Միխեիլ Սաակաշվիլիի նախագահական գրադարանում հրդեհ է բռնկվել

Թբիլիսիի Կոստավա փողոցում գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի Նախագահական գրադարանում հրդեհ է բռնկվել:

Տեղում մոբիլիզացվել է հրշեջ-փրկարարական ծառայության չորս խումբ:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնեցին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչները, գրասենյակի սարքավորումները այրվում էին 15 մ2 տարածքում:

Այս պահի դրությամբ հրդեհը վերացրել են: