Միխեիլ Սաակաշվիլիի քաղաքական դեմարշները միշտ եղել են ավանտյուրիստական և աչքի են ընկել սկանդալներով. Գեդևան Փոփխաձե
Միխեիլ Սաակաշվիլիի քաղաքական դեմարշները միշտ եղել են ավանտյուրիստական և աչքի են ընկել սկանդալներով. Գեդևան Փոփխաձե

Միխեիլ Սաակաշվիլիի քաղաքական դեմարշները միշտ եղել են ավանտյուրիստական և աչքի են ընկել սկանդալներով,-այս մասին պատգամավոր Գեդևան Փոփխաձեն հայտարարել է, երեկ Լյեժում «ազգային շարժման» հավաքը մեկնաբանելու ժամանակ:

«Սրանք մարդիկ են, ովքեր Վրաստանից հեռացել են սոցիալական պայմանների պատճառով և նրանք պետք է ունենան սեփական երկիր վերադառնալու նախապայման: Այդ ուղղությամբ ինչ որ քաղաքական աստիճանի բարձրացում և ավանտյուրիստական հայտարարություններ, որոնց սովոր է Սաակաշվիլին, բացասական է ազդում այդ գործողության վրա: Հասկանալի է, որ թե որևէ մեկը անց է կացնում միջոցառում, ապա ավելի լավ է անց կացնի և այդ գործողությանը ոչ մեկ չմիջամտի, սակայն Միխեիլ Սաակաշվիլիի քաղաքական դեմարշները միշտ եղել են ավանտյուրիստական և աչքի են ընկել սկանդալներով»,-հայտարարել է Գեդևան Փոփխաձեն:

Բելգիայի Լյեժ քաղաքում, կոնգրեսների պալատում Վրաստանի նախկին նախագահ և օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, «ազգային շարժման» աջակիցների հետ հանդիպել է երեկ: Ինչպես հայտարարել են կազմակերպիչները, հանդիպմանը մասնակցելու նպատակով Բելգիա էին այցելել մարդիկ Եվրոպայի տարբեր քաղաքներից:

Լյեժում էին գտնվում նաև Վրաստանից այցելած «ազգային շարժման» լիդերները և ակտիվիստները:

Էմիգրանտների մի մասը հանդիպմանը ներկա չի գտնվել: Ինչպես անձամբ հայտարարել են այդ մարդիկ, նրանք ցանկանում էին գրանցել այլ դիրքորոշում, որի պատճառով նրանց թույլ չեն տվել մտնել հանդիպմանը: Դահլիճի մուտքի մոտ տեղի է ունեցել նաև ֆիզիկական դիմակայություն և լեզվակռիվ: