Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը ՈՒկրաինա այցելելու մասին 300 դոլարանոց փյառ է, նա նույնիսկ ինքնաթիռ չի բարձրանա. Արսենի Ավակով
Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը ՈՒկրաինա այցելելու մասին 300 դոլարանոց փյառ է, նա նույնիսկ ինքնաթիռ չի բարձրանա. Արսենի Ավակով

Վրաստանի նախկին նախագահի և Օդեսայի նախկին նահանգապետի, Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունն առ այն, որ նա մեկնելու է Կիև, ՈՒկրաինայի ներքին գործերի նախարար Արսենի Ավակովը անվանել է 300 դոլարանոց փիառ:

Արսենի Ավակովը ուկրաինական հեռուստատեսության հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահը ապրիլի մեկին չի այցելի ՈՒկրաինա:

«Ապրիլի մեկի պատմությունը 300 դոլարանոց փյառ է: Սաակաշվիլին նույնիսկ ինքնաթիռ չի բարձրանա: Նրան թույլ չեն տա բարձրանալ ինքնաթիռ, որովհետև գոյություն ունի երկիր մուտքը արգելելու կարգ, դատարանի որոշում»,-հայտարարել է ՈՒկրաինայի ներքին գործերի նախարարը:

Մարտի 12-ին ուկրաինական մամուլի հետ զրույցում Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ ապրիլի 1-ին ժամանելու է ՈՒկրաինա: Վրաստանի նախկին նախագահը և Օդեսայի նախկին նահանգապետը դրա պատճառ է անվանել նախագահական ընտրությունները: Միխեիլ Սաակաշվիլին գտնում է, որ Պետրո Պորոշենկոն ընտրություններում չի հաղթելու, արդյունքում նրա մուտքին ոչ մեկ չի կարող խոչընդոտել: