Միխեիլ Սաակաշվիլի. Երբեք չեմ միջամտել իրավապահ գործողության մանրամասներին, իմ գործառույթն այն էր, որ Վրաստանի քաղաքացիները լինեին պաշտպանված
Միխեիլ Սաակաշվիլի. Երբեք չեմ միջամտել իրավապահ գործողության մանրամասներին, իմ գործառույթն այն էր, որ Վրաստանի քաղաքացիները լինեին պաշտպանված

Երբեք չեմ միջամտել իրավապահ գործողության մանրամասներին,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ «Մթավարի» հեռուստաընկերության եթերում:

Ինչպես նշել է Սաակաշվիլին, իր գործառույթն այն էր, որ Վրաստանի քաղաքացիները լինեին պաշտպանված:

«Չունեմ հավակնություն, որ պետք է ծրագրեն իրավապահ գործողություն: Երբեք չեմ միջամտել իրավապահ գործողության մանրամասներին, իմ գործառույթն այն էր, որ Վրաստանի քաղաքացիները լինեին պաշտպանված, ոստիկանությունը լինի արդյունավետ և ոչ կոռումպացված»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով, ոստիկանի աշխատավարձը իմ նախագահությունից հետո չի բարձրացել, «այլև հակառակը, նվազել է դոլլարով»:

«Որպես նախկին նախագահ և մեծ հավանականությամբ մարդ, ով հոկտեմբերի 31-ից հետո կստանձնի Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը, չեմ համարում, որ ես պետք է ասեմ ոստիկանին, թե ինչպես գործի»,- նշել է Սաակաշվիլին: