Միխեիլ Սաակաշվիլի. Հպարտ եմ, Վանո Մերաբիշվիլու անկոտրում բնավորությամբ, բոլորին հաշտության կոչ եմ անում
Միխեիլ Սաակաշվիլի. Հպարտ եմ, Վանո Մերաբիշվիլու անկոտրում բնավորությամբ, բոլորին հաշտության կոչ եմ անում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցիալական ցանցում արձագանքել է Վանո Մերաբիշվիլու կողմից բանտը լքելուն:

Սաակաշվիլին գրում է, որ ողջունում է Վանո Մերաբիշվիլու ազատության մեջ լինելը, բազմամյա անմեղ կալանքից հետո:

Բացի այդ, Սաակաշվիլին ասում է, որ հպարտ է Վանո Մերաբիշվիլու անկոտրում բնավորությամբ:

Վրաստանի նախկին նախագահը բոլորին հաշտության կոչ է անում:

«Ողջունում եմ Վանո Մերաբիշվիլու ազատության մեջ գտնվելու փաստը, բազմամյա անմեղ կալանքից հետո: Հպարտ եմ, Վանո Մերաբիշվիլու անկոտրում բնավորությամբ: Համաձայն եմ, որ Իվանիշվիլու ռեժիմն անպայման կավարտվի: Բոլորին հաշտության կոչ եմ անում»,- գրել է Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան էջում:

Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին լքել է պատժակատարողական հաստատությունը: Նրա ազատազրկման ժամկետը լրացել է այսօր: