Միխեիլ Սաակաշվիլի. Ընդդիմությունը շուտով լինելու է Վրաստանի խորհրդարանում որպես ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանություն
Միխեիլ Սաակաշվիլի. Ընդդիմությունը շուտով լինելու է Վրաստանի խորհրդարանում որպես ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանություն

Ընդդիմությունը շուտով լինելու է Վրաստանի խորհրդարանում որպես վրաց ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանություն, և դա տեղի կունենա շատ ավելի շուտ, քան որևէ մեկը պատկերացնում է, – գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:

Սաակաշվիլիի խոսքով, այսօրվա օրը դրա ապացույցն է:

«Ի լուր այն մարդկանց, ովքեր ասում են, որ ընդդիմությունը պետք է լինի խորհրդարանում, այլ ոչ թե փողոցում, այս ընդդիմությունը շուտով լինելու է Վրաստանի խորհրդարանում որպես վրաց ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանություն, և դա տեղի կունենա շատ ավելի վաղ, քան ինչ-որ մեկը պատկերացնում է. Այսօրվա օրը դրա ապացույցն է»,- գրում է Սաակաշվիլին: