Միխեիլ Ջանելիձեն աշխատանքային այցով մեկնում է Նյու Յորք
Միխեիլ Ջանելիձեն աշխատանքային այցով մեկնում է Նյու Յորք

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն այսօր աշխատանքային այցով մեկնում է Նյու Յորք:

Միխեիլ Ջանելիձեն մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի ՝ High level meeting on peacebuilding and sustaining peace հանդիպմանը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, արտաքին գործերի նախարարը խոսքով դիմելու է ՄԱԿ-ի բարձր մակարդակի հանդիպման մասնակիցներին և սեփական ելույթում ուշադրությունը բևեռելու է, բռնազավթված տարածաշրջանների տեսքով Վրաստանի առջև կանգնած մարտահրավերների վրա, ինչպես նաև զրուցելու է Վրաստանի կառավարության «քայլ դեպի լավագույն ապագա» խաղարարար նախաձեռնության մասին, որը նպատակ ունի բարելավել, Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում, ինչպես նաև բաժանող գծի երկայնքով բնակվող մարդկանց մարդասիրական և սոցիալ տնտեսական իրավիճակը:

Գլխավոր բանավեճի շրջանակներում, ՄԱԿ-ում Վրաստանի կազմակերպմամբ տեղի է ունենալու Achieving sustainable peace based on the respect of human rights միջոցառումը, որը նվիրվելու է Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում մարդու իրավունքների իրավիճակին:

Վրաստանի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցելու են, գլխավոր բանավեճին մասնակից, ՄԱԿ-ի անդամ պետությունների բարձր կարգի պատվիրակներ:

Այցի շրջանակներում ծրագրված է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումները գործընկեր նախարարների հետ:

Միխեիլ Ջանելիձեի այցը ավարտվելու է ապրիլի 25-ին: